Բաժիններ՝

Թբիլիսիի քաղաքապետարանը պահանջել է ապամոնտաժել շենքի մի քանի հարկ՝ անօրինական շինությունների դեմ պայքարի շրջանակներում

Թբիլիսիի քաղաքապետարանը պահանջել Է ապամոնտաժել քաղաքի Վաժա Փշավելա պողոտայում նորակառույց շենքի մի քանի հարկ՝ նախագծի պայմանները խախտելու համար, հայտարարել Է Թբիլիսիի քաղաքագլուխ Կախա Կալաձեն՝ հանդես գալով քաղաքի կառավարության նիստում:

Այդ մասին հայտնում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը: Թբիլիսիի քաղաքապետարանը 2017 թվականից ակտիվորեն պայքարում Է անօրինական շինությունների դեմ: Սկզբում ավելացվեցին տուգանքները՝ 8-ից մինչև 50 հազար լարի, այնուհետև քրեական պատասխանատվության միջոցներ սահմանվեցին:

Կալաձեն անօրինական շինարարությունը Թբիլիսիում լուրջ խնդիր Է համարել: «Ապագայում խախտումներից խուսափելու համար նոր օրենսդրությամբ խստացվել են պատժամիջոցները: Մի շարք դեպքերում շինարարական աշխատանքների խախտման, քաղաքապետարանի պահանջները չկատարելու դեպքում սահմանվել են քրեական պատասխանատվության միջոցներ», – ասել Է Կալաձեն: Անօրինական կառույցների խնդիրը Վրաստանում առկա Է 90-ական թվականներից, երբ այդ հարցը չԷր վերահսկվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս