Բաժիններ՝

Պանրով և սեզոնային սնկով լավագույն ուտեստը

Բաղադրիչներ

1. Ցորենի ալյուր – 250 գ

2. Կարագ – 130 գ

3. Ձու – 1 հատ

4. Փխրեցուցիչ – 10 գ

5. Աղ՝ ըստ ճաշակի

6. Սառը ջուր – 2 ճ/գ

7. Սունկ – 250 գ

8. Կարտոֆիլ – 3 հատ

9. Սոխ – 1 հատ

10. Ապխտած բեկոն – 50 գ

11. Թթվասեր – 2 ճ/գ

12. Բուսական յուղ – 30 գ

13. Քերած պանիր – 50 գ

Պատրաստման եղանակը

1. Կարտոֆիլը մաքրել, խորանարդաձև կտրատել և եռացնել աղ արած ջրի մեջ։

2. Ալյուրը, փխրեցուցիչը, աղը, սառեցրած կարագը խառնել, ապա հարել, մինչև ստացվի միասեռ զանգված:

3. Առանձին ամանի մեջ ձուն խառնել ջրի հետ։ Ստացված զանգվածը լցնել կարագաալյուրային զանգվածի մեջ։ Մանրակրկիտ խառնել, խմոր հունցել և դնել սառնարանն առնվազն 30 րոպե։

4. Խոզապուխտը մանր կտրատել, տապակել կես սոխի հետ, ապա վերցնել կրակից։

5. Նույն թավայի մեջ տապակել սունկը՝ նախապես ավելացնելով 20 գրամ կարագ։ Այնուհետև լցնել 2 ճ/գ թթվասեր և տապակել ևս 5-7 րոպե։

6. Եփած կարտոֆիլը տրորել և խառնել տապակած բեկոնի հետ։

7. Թխելու համար նախատեսված կաղապարը պատել յուղով և թեթևակի ալյուր շաղ տալ։ Խմորը գրտնակել, մասերի բաժանել և դնել կաղապարների մեջ։ Խմորի վրա լցնել ստացված միջուկը և վրան քերած պանիր շաղ տալ։ Պատրաստի տարտալետները թխել 200 աստիճան տաքացրած ջեռոցում 25-30 րոպե։

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս