«Գարեջուր արտադրողները պետք է շահագրգռված լինեն, որ գարեջուր խմողների թիվը շատանա, որպեսզի երկրից չարտագաղթեն». Հովիկ Աղազարյան
ԱԺ քառօրյա նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, խոսելով քաղաքացիների համընդհանուր եկամուտների հայտարարագրման համակարգ ներդրնելու մասին, նշեց, որ այն շատ կարևոր գործընթաց է բոլորի կյանքում, նաև՝ իրենց թիմի ծրագրային դրույթներն իրականացնելու իմաստով։
«Հասարակության մեջ սոցիալական արդարությունը կարևոր է, ոչինչ այնքան չի կեղեքում մարդուն, որքան անարդարությունը։ Հիմա, եթե վերցնենք Չերչիլին, ով որպես քաղաքացի, բիզնեսմեն՝ մտածում էր ձևեր, մեթոդներ, օրենքի բացերը նայելով, որպեսզի չհայտարարագրի կամ քիչ հայտարարագրի իր դասախոսություններից ստացած գումարը։ Բայց որպես պետական գործիչ՝ գտնում էր, որ դա ճիշտ չէ, և աշխատում էր այդ բացերը լրացնել։
Հիմա, եթե որևէ բիզնեսմեն իր շնորհքով մեծահարուստ է, Աստված տա, ավելի հարստանա, բայց դա միայն իրենով չէ։ Եթե ինքը գարեջուր է արտադրում և դրա արդյունքում հարստանում է, եթե ես այդ գարեջուրը չխմեմ, ապա ինքը չի հարստանա։ Հետևաբար, ինքը պետք է շահագրգռված լինի, որպեսզի գարեջուր խմողների թիվը շատանա, ոչ թե շատ գարեջուր խմեն, այլ նրանց թիվը շատանա, որպեսզի երկրից չարտագաղթեն»,- նշեց Հովիկ Աղազարյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում