«Մայրաքաղաքային» աղցանի ամենահամեղ բաղադրատոմսը, որը դուր կգա նաև բուսակերներին
Մեր սիրելի ամանորյա աղցանի այս տարբերակն ամենաառողջարարն է։ Այն չի պարունակում միս և թռչնամիս, փոխարենը՝ պարտադիր է սունկը։ Մայոնեզի փոխարեն՝ շատ համեղ և առողջ ճարպերով հարուստ արևածաղկի սոուս: Ձվի նրբությունը փոխհատուցվում է ավոկադոյի հաճելի միջուկով։ Փորձեք պատրաստել աղցանի այս տարբերակն Ամանորին:
Բաղադրիչներ
Աղցանի համար
1. Խաշած կարտոֆիլ – 2 հատ
2. Խաշած գազար – 1 հատ
3. Ավոկադո – 1 հատ
4. Կարմիր սոխ – 1/4 հատ
5. Ոլոռ – 100 գ
6. Խնձոր – 1/ հատ
7. Շամպինիոն – 5 հատ
Սոուսի համար
1. Արևածաղկի սերմեր (մաքրած) – 100 գ
2. Կիտրոն – 1/2 հատ
3. Սխտոր – 1/2 պճեղ
4. Մանանեխ – 1 թ/գ
5. Ջուր – 100-15 մլ
6. Համեմունքներ
7. Ծովի աղ
Պատրաստման եղանակը
1. Աղցանի համար բանջարեղենը կտրատել և խառնել:
2. Բլենդերով հարել սոուսի բաղադրիչները:
3. Խառնել բանջարեղենը և առողջ մայոնեզը:
4. Զարդարել կանաչեղենով և մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը