
Հանրապետության ողջ տարածքում առատ տեղումներ են․ Ոստիկանությունը հորդորում է մեքենա վարել բացառապես ձմեռային անվադողերով

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հորդորում է քաղաքացիներին չգերազանցել սահմանված առավելագույն արագությանը չափը և մեքենան վարել բացառապես ձմեռային անվադողերով:
Ոստիկանությունից տեղեկացրին, որ հանրապետության ողջ տարածքում առատ տեղումներ են անձրևի և ձյան տեսքով, ինչը հավելյալ դժվարություններ կարող է առաջացրել վարորդների համար:
«Հարգելի´ վարորդներ, որպեսզի խուսափենք եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով տեղի ունեցող ճանապարհատրանսպորտային պատահարներից և դրանց ծանր հետևանքներից, անհրաժեշտ է խստագույնս պահպանել երթևեկության անվտանգության բոլոր կանոնները և ցուցաբերել բարձ պատասխանատվություն երթևեկության այլ մասնակիցների հանդեպ»,-նշված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ: