Բաժիններ՝

Վեճի ընթացքում 35-ամյա տղամարդը իր մեքենայի սրահից կրակել ու հեռացել էր

Ոստիկանության Արտաշատի բաժնի համայնքային ոստիկանները խուլիգանության վերաբերյալ հավաստի տեղեկություններ էին ստացել։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղում վիճել են նույն գյուղի 39 և 36 տարեկան երկու բնակիչ։ Վեճին միջամտել էին նաև այլ անձինք։

Քաշքշուկի ընթացքում ներկաներից մեկը ստացել էր մարմնական վնասվածք։ Բացի այդ, մասնակիցներից 35-ամյա մի տղամարդ, որը ևս Վերին Արտաշատի բնակիչ է, իր մեքենայի սրահից հրազենից կրակել ու հեռացել էր։

Բացատրական աշխատանքի արդյունքում կրակոց արձակած տղամարդը ներկայացել է բաժին և ներկայացրել ինքնաձիգը։

Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930