Բաժիններ՝

Նշվել է երեխաների՝ հիվանդությունների հանդեպ ամենախոցելի տարիքը

Հիվանդությունների հանդեպ երեխաների ամենախոցելի տարիքը նշել է Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի գլխավոր արտահաստիքային մասնագետ, Մոսկվայի Բաշլյաևայի անվան մանկական քաղաքային կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Իսմայիլ Օսմանովը։

«Երեխայի օրգանիզմն ունի մի շարք առանձնահատկություններ, որոնք նախատրամադրում են հիվանդությունների զարգացման բարձր ռիսկի։ Սրանք զարգացման, այսպես կոչված, կրիտիկական շրջաններ են, երբ նյութափոխանակության մակարդակի բարձրացումը, որն ուղղված է ինտենսիվ աճի ապահովմանը, հանգեցնում է պաշտպանական պաշարների նվազմանը։ Երեխայի ինտենսիվ աճը տեղի է ունենում 1, 4-6, 11-12 և 16-17 տարեկանում»,- shantnews-ի փոխանցմամբ՝ ասաց բժիշկը:

Բժշկի խոսքերով՝ հենց այդ ժամանակահատվածների համար է հատկապես կարևոր նախապատրաստել երեխային և ամրապնդել նրա իմունիտետը։ Այդ դեպքում կա հնարավորություն դիմակայելու տարբեր վիրուսների և բակտերիաների։ Առաջին հերթին երեխաները պետք է լիարժեք և հավասարակշռված սնունդ ընդունեն։

Մանկության տարիներին կրծքով կերակրումը և բազմազան լրացուցիչ սնունդն օգտակար են։

«Տարիքով ավելի մեծ երեխաների համար հարմար է ֆերմենտացված կաթնամթերքը, որը հարուստ է սպիտակուցներով և պրոբիոտիկներով, ինչպես նաև միսը, ձուկը, ձուն, բանջարեղենը, մրգերը և հացահատիկային մթերքները: Միևնույն ժամանակ, կարևոր է սահմանափակել շաքարի և աղի օգտագործումը»,- ասել է Օսմանովը։

Նա նաև խորհուրդ է տվել ծնողներին վերահսկել երեխայի առօրյան՝ ապահովելով նրան լիարժեք և առողջ քուն։ Դա կբարձրացնի օրգանիզմի դիմադրողականությունը և կնվազեցնի սթրեսի մակարդակը:

Կարևոր է ամրապնդել իմունային համակարգը՝ վարելով ակտիվ ապրելակերպ և մաքուր օդին զբոսնելով:

Բժիշկը հիշեցրել է երեխային կոփելու անհրաժեշտության մասին։ Նա խորհուրդ է տալիս բարուր փոխելիս որոշ ժամանակ թողնել առանց հագուստի, բայց պայմանով, որ սենյակը, որտեղ գտնվում է փոքրիկը, բավականաչափ տաք լինի, իսկ երբ նա մեծանա, լողացնել տաք ու սառը ջրով հաջորդաբար՝ սկսելով ոտքերից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս