25-ամյա երիտասարդը տելեգրամի միջոցով 40 փաթեթ թմրամիջոց էր գնել՝ վաճառելու նպատակով
Նոյեմբերի 18-ին ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով Շիրակի մարզային վարչության ծառայողների հետ, Ախուրյան գյուղում ձերբակալել և Մուշի բաժին են տարել մայրաքաղաքում բնակվող 25-ամյա մի երիտասարդի։
Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են 20 փաթեթ «շոկո» թմրամիջոցի նմանվող զանգվածներ։
Երիտասարդը հայտնել է, որ 40 փաթեթ թմրամիջոց է գնել տելեգրամի միջոցով, որից 20-ը հասցրել էր տեղադրել Ախուրյան գյուղի տարբեր հատվածներում։ Հետագա միջոցառումներով իրավապահները նրա տեղադրած փաթեթները հայտնաբերել և առգրավել են։
Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։