Որովայնի ճարպից ազատվելու հինգ պարզ եղանակ
Որովայնի ճարպից ազատվելու համար հարկավոր է ավելի քիչ նյարդայնանալ և նվազեցնել ալկոհոլի օգտագործումը, կարծում է բժիշկ Մայք Բոլը:
shantnews-ի փոխանցմամբ՝ Բոլը բացատրել է, որ կան մարմնի ճարպի տարբեր տեսակներ, և որովայնի շրջանում հաճախ առաջանում է ներքին օրգանների ճարպ: Այն կուտակվում է որովայնի օրգանների շուրջ և կարող է առաջացնել սրտի հիվանդությունների, հիպերտոնիայի և այլ վտանգավոր հիվանդությունների զարգացում:
Առաջին հերթին բժիշկը խորհուրդ է տալիս բարձրացնել ֆիզիկական ակտիվությունը և հիշել, որ սպորտի կամ սննդակարգի միջոցով հնարավոր չէ նիհարել միայն մարմնի որոշակի հատվածում՝ լինի դա որովայն, թե ազդրեր։ Նա խորհուրդ է տվել ամենօրյա զբոսանքներ կատարել ոտքով և փնտրել լրացուցիչ ֆիզիկական ակտիվության հնարավորություններ, օրինակ՝ հրաժարվել վերելակից օգտվելուց։
Արդյունավետ քաշի կորստի համար Բոլը խորհուրդ է տալիս ավելացնել սննդակարգում սպիտակուցի, բանջարեղենի և մրգերի քանակը:
Անհրաժեշտ է նաև նվազեցնել ալկոհոլի օգտագործումը։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ ալկոհոլը հրահրում է որովայնի շրջանում ճարպային կուտակումների առաջացումը, ասում է Բոլը: Բացի այդ, քաշի ավելացման պատճառը կարող է լինել սթրեսը և անորակ քունը: Սթրեսի մակարդակը նվազեցնելու համար բժիշկն առաջարկում է փորձել շնչառական պրակտիկա և մեդիտացիա: Եթե կա քրոնիկ անհանգստություն, ապա ավելի լավ է դիմել մասնագետի: