Սևծովյան «հացահատիկային միջանցքի» նախաձեռնության ժամկետը 120 օրով երկարաձգվել է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Սևծովյան «հացահատիկային միջանցքի» նախաձեռնության գործունեության ժամկետը 120 օրով երկարաձգվել է:

Այս մասին Թուրքիայի նախագահը գրել է իր թվիթերյան միկրոբլոգում:

«Սևծովյան հացահատիկի նախաձեռնությունը երկարաձգվել է 120 օրով՝ սկսած 2022 թվականի նոյեմբերի 19-ից»,-գրել է Էրդողանը։

Էրդողանը նշել է, որ որոշումն ընդունվել է Թուրքիայի, ՄԱԿ-ի, Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի ներկայացուցիչների մասնակցությամբ Թուրքիայում ձեռք բերված քառակողմ պայմանավորվածությունների արդյունքում:

Թուրքիայի նախագահն ասել է, որ չորս ամսում շուրջ 500 նավերով «հացահատիկային միջանցքով» փոխադրվել է ավելի քան 11 մլն տոննա գյուղմթերք, ինչը հաստատում է պայմանավորվածությունների նշանակությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930