Թուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և ԱՄՆ միջև երկխոսությանը. Էրդողան

Թուրքիայի նախագահը ուշադրություն է հրավիրել Բալիի գագաթնաժողովի Եզրափակիչ հռչակագրի հավասարակշռված բովանդակության վրա՝ ռուս-ուկրաինական ճգնաժամի մասով, որի նախապատրաստմանը մասնակցել է նաև թուրքական կողմը։

Այս մասին «Անադոլու»-ի փոխանցմամբ էրդողանը խոսել է լրագրողների հետ զրույցի ժամանակ: Էրդողանը մեկնաբանել է թուրքական կողմի ներդրման հարցը Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների միջև երկխոսության խթանման գործում՝ Անկարայում երկու երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների վերջին հանդիպման լույսի ներքո։

«Թուրքական հետախուզական ծառայությունների տվյալներին հղումով կարող եմ միայն փաստել, որ այս պահին կողմերը միջուկային զենք կիրառելու նախաձեռնություն չունեն։ Թուրքիան իր հերթին ձգտում է միջնորդ դառնալ երկխոսության մեջ և ակտիվ հանդիպումներ կազմակերպել։ Աստված չանի, որ դա հանգեցնի նոր համաշխարհային պատերազմի։ Սա չպետք է թույլ տալ»,- ասել է Թուրքիայի ղեկավարը:

Տեսանյութեր

Լրահոս