
Ինչո՞ւ է հրավիրվում Դատավորների ընդհանուր ժողովը

Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) քիչ առաջ տեղեկություն է տարածել այն մասին, որ Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանի՝ 2022 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 55-Ա հրամանի համաձայն՝ 2022 թվականի դեկտեմբերի 16-ին՝ ժամը 15:00-ին, հրավիրվում է Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողով՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ-1 նստավայրի վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Նազարբեկյան թաղամաս 40):
168.am-ի տեղեկություններով՝ օրակարգում գլխավոր դատախազի տեղակալ նշանակված Անահիտ Մանասյանի փոխարեն՝ դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի՝ ոչ դատավոր անդամի ընտրության հարցն է: