Բաժիններ՝

Ապագայի գիտական նոր նվաճումները ձեր օգնությամբ են կյանքի կոչվելու. Արմեն Մուրադյան

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը շնորհավորել է Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ:
«Սիրելի ուսանողներ, շնորհավորում եմ բոլորիդ անուն առ անուն Ուսանողության օրվա առթիվ:
Ուսանող լինելը մեր հասարակության մեջ բոլոր ժամանակներում պատվաբեր է: Ապագա բժիշկ լինելը կրկնակի է ավելացնում սովորողների պատասխանատվությունը ընտանիքում, շրջապատում:
Վստահեցնում եմ, որ մեկդարյա պատմություն ունեցող բժշկական բուհը ջանք չի խնայում ուսանողներին լավագույն, մրցունակ կրթություն ապահովելու հարցում:
Մենք ձգտում ենք բարելավել ու բարեփոխել կրթական, հետազոտական ծրագրերը, նյութատեխնիկական հագեցվածությունը, ուսումնառության պայմանները: Կրթությունը զենք է, կրթությունը առաջմղման շարժիչ է, որը ուսանողին տալիս է անեզր հնարավորություններ աշխարհը բացահայտելու և դեպի լավը փոխելու համար:
Ապագայի գիտական նոր բացահայտումներն ու նվաճումները, վստահ եմ, նաև ձեզանից շատերի օգնությամբ են կյանքի կոչվելու, իսկ դրա համար հարկավոր է նախաձեռնողականություն և աշխատասիրություն:
Սիրելի ուսանողներ, ձերն է ոչ միայն այս, այլև ամեն օրը, քանի որ ապագան, վաղվա լուսավոր օրը ձեր ձեռքերում է:
Ձևավորեք ամուր կամք, տոկունություն և ուժ` դիմակայելու բոլոր այն փորձություններին, որոնք թրծում են լավ մասնագետին, լավ բժշկին, մարդուն:
Եղեք առողջ, եղեք կենսուրախ, ձգտող և երջանիկ»,- ասված է շնորհավորանքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս