Բաժիններ՝

ԿԺԴՀ-ի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին նախազգուշացրել է

Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարար Չվե Սոն Հին նախազգուշացրել Է Փենյանի ավելի կոշտ գործողությունների մասին, եթե ԱՄՆ-ը Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի հետ համատեղ շարունակի հավատարիմ մնալ ԿԺԴՀ-ի ընդլայված զսպումն ուժեղացնելու ռազմավարությանը:

«Որքան շատ ԱՄՆ-ը ձգտի մեծացնել իր դաշնակիցներին ընդլայնված զսպում տրամադրելը, այնքան կատաղի կլինեն մեր ռազմական պատասխանները, ուղիղ համեմատական նրանց սադրիչ ռազմական գործողություններին»,-«Ռյոնհապ»-ը մեջբերում Է Չվե Սոն Հիի հայտարարությունը, որը հրապարակվել Է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության կողմից:

Նա նշել Է, որ ԿԺԴՀ-ի գործողություններն «ավելի լուրջ, իրատեսական եւ անխուսափելի սպառնալիք կդառնան ԱՄՆ-ի եւ նրան հետեւող երկրների համար:

Չվե Սոն Հին իր հայտարարցության մեջ անհամաձայնություն Է հայտնել Հարավային Կորեայի, ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի ղեկավարների պայմանավորվածություններին, որոնք այս շաբաթ ձեռք են բերվել ԿԺԴՀ-ի զսպումն ուժեղացնելու շուրջ: Ըստ դրանց, Վաշինգտոնը հայտարարել Է Հյուսիսին զսպելու համար Սեուլին անհրաժեշտ բոլոր տարբերակները տրամադրելու պատրաստակամության մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս