
Երեք մարդ է զոհվել ԱՄՆ-ի արեւելքի համալսարանական ավանում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով

Երեք մարդ դարձել է չարագործի զոհը, որը նոյեմբերի 14-ին կրակ է բացել Վիրջինիայի նահանգի համալսարանական ավանում: Այդ մասին Twitter-ում հայտնել է տեղի ոստիկանությունը: «Հրաձգությունը հանգեցրել է երեք հոգու մահվան, եւս երկուսը տուժել է»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ոստիկանության տվյալներով՝ չարագործը, որի ինքնությունն արդեն պարզվել է, ավտոմեքնայով փախել է հանցագործության վայրից, նա զինված է եւ վտանգավոր: Իրավակարգի մարմիններն սկսել են նրա որոնումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: