Բաժիններ՝

ԵՄ-ի երկրների ԱԳՆ ղեկավարները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պատժամիջոցները. DPA

Եվրամիության անդամ երկրների արտաքին գործերի նախարարները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պատժամիջոցները: Նոյեմբերի 14-ին այդ մասին հաղորդել է DPA գործակալությունը՝ վկայակոչելով Բրյուսելում անունները չհայտնած մի քանի դիվանագետների:

Սահմանափակիչ միջոցները վերաբերում են այն «անձանց եւ կազմակերպություններին», որոնք պատասխանատու են Իրանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի համար, ասված է նյութում: Որոշումն ընդունվել է միաձայն: Ավելի վաղ Միությունը պատժամիջոցներ է սահմանել 11 ֆիզիկական եւ 4 իրավական անձանց դեմ, ներառյալ բարքերի ոստիկանությունը: Եվրամիությունում այդ քայլը բացատրել են երկրում մարդու իրավունքների խախտմամբ: Թեհրանի նկատմամբ սահմանափակիչ միջոցների խստացումը նաեւ եղել է Յոթի խմբի պետությունների ԱԳՆ ղեկավարների՝ նոյեմբերի 3 – 4-ը Գերմանիայում տեղի ունեցած հանդիպման թեմաներից մեկը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930