Մակրոնը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ նոյեմբերի 19-ին Ջերբայում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 18-րդ գագաթնաժողովի շրջանակներում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Ինչպես հայտնում է Ելիսեյան պալատը, Մակրոնն այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում:

Հեռախոսազրույցի ընթացքում Մակրոնն ու Ալիևը քննարկել են նաև Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ղեկավարների և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ Պրահայի քառակողմ գագաթնաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները:

Էմանուել Մակրոնը բարձր է գնահատել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության կայունացնող դերը, որի տեղակայման մասին որոշումն ընդունվել էր Պրահայի գագաթնաժողովի արդյունքներով:

Մակրոնը վերահաստատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելու և քաղաքական լուծման հասնելու Ֆրանսիայի պատրաստակամությունը, ինչը թույլ կտա խաղաղություն հաստատել տարածաշրջանում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930