Բաժիններ՝

Ներկրված հավի մսի մեջ լրիվ սառույց է. 1 կիլոգրամի մեջ 150-200 գրամ ջուր է. ի՞նչ են առաջարկում տեղական արտադրողները

Տեղական միս արտադրողները դժգոհում են, որ շարունակվում է քվոտա կիրառվել դրսից ներկրվող թռչնամսի նկատմամբ: Արտադրողների պնդմամբ՝ անհավասար մրցակցություն է:

«Հայաստանում արտադրված հավի միսը ներմուծված թռչնամսի հետ դժվարությամբ է մրցակցում։ Ներմուծվածն ունի գնային առավելություն, որի պատճառով տեղականը հետին պլան է մղվում։ ԵԱՏՄ գործող կարգավորումների համաձայն՝ Հայաստանն օգտվում է սակագնային քվոտաներից, որի շրջանակներում երրորդ երկրներից ընտանի թռչնի միսը ներմուծվում է 25% մաքսատուրքով։ Քվոտան հակագնագոյացում է: Գոյություն ունեն ԵԱՏՄ-ի դրույքաչափեր, ինչո՞ւ են քվոտա դնում: Տեղի արտադրողն արդեն չի կարողանում ներկրողի հետ մրցել: Կառավարությունը ավելի շատ հնարավորություններ է տալիս ներկրողներին, քան տեղական արտադրողներին»,- 168.am-ի հետ զրույցում ասացին արտադրողները:

Նրանց փոխանցմամբ՝ թռչնի մսի արտադրության բնագավառում մոտ 1600 մարդ կա:

«Բայց ոնց որ ասեն՝ արտադրող, ուզում եք, ձեզ էլ քվոտա տանք: Դու ո՞նց ես արտադրողին ներկրողի հետ քվոտա տալիս: Մեկ, երկու՝ արտադրողը կասի՝ էլ ինչո՞ւ եմ արտադրում, հեն ա՝ կբերեմ, կծախեմ, էլի: Աշխատատեղերն էլ կփակի: Գոնե մի հատ տեղական արտադրողներին կանչեն, խորհրդակցեն: Էկոնոմիկայի նախարարությունն ինքն իրեն քվոտա է դրել, իսկ դա պետք է հանվի: Ստացվում է՝ մեկը լավ լոբբինգ անի, քվոտա կվերցնի, էժան միս կբերի, թող տեղի արտադրողն ինչքան ուզում է՝ տանջվի: Այնինչ, պետք է հասկանալ, որ տեղական արտադրանքը լավն է, չի պարունակում գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմ (ԳՄՕ), անտիբիոտիկներ: Բայց քանի որ էներգառեսուրսները մեզ մոտ թանկ են, գինը մի քիչ ավելի է լինում: Ներկրված հավի մսի մեջ լրիվ սառույց է: 1 կիլոգրամի մեջ 150-200 գրամ ջուր է: Փաստորեն, մսի փոխարեն՝ սպառողին ջուր են վաճառում»,- հավելեցին տեղական թռնամիս արտադրողները:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս