Բաժիններ՝

28-ամյա Իսահակ Պ.-ն հայտնաբերվել է

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, նոյեմբերի 9-ին Վարդաշենի փողոցի տներից մեկի մոտ հայտնաբերել և բաժին են ներկայացրել 28-ամյա Իսահակ Պ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) 2-րդ մասի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Նա ներկայացվել է նախաքննական մարմին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս