Բաժիններ՝

«Ալաշկերտ»-ի և «Ուրարտու»-ի հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 16-րդ տուրի շրջանակներում միմյանց դեմ մրցեցին «Ալաշկերտ»-ը և «Ուրարտու»-ն:

Առաջին կեսում թիմերից ոչ մեկին չհաջողվեց իրացնել գոլային պահերը: Նույն ընթացքն ունեցավ նաև երկրորդ կեսը: Ի վերջո հանդիպումն ավարտվեց զրոյական ոչ-ոքի հաշվով:

Այս տուրից հետո «Ուրարտու»-ն շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը և ունի 38 միավոր: «Ալաշկերտ»-ը երկրորդ տեղում է` հավաքած 34 միավորով:

Այս տուրի շրջանակներում կկայանան նաև «Արարատ»-«Լեռնային Արցախ», «Նոա»-«Արարատ-Արմենիա», ԲԿՄԱ-«Փյունիկ» հանդիպումները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս