
Գերմանիայում հոկտեմբեր ամսին գործազուրկների թիվն ավելացել է կանխատեսված ցուցանիշից ավելի քիչ

Գերմանիայում հոկտեմբեր ամսին գործազուրկների թիվն ավելացել է 8 հազարով՝ 14 ամսվա ընթացքում մինչեւ առավելագույն 2,518 միլիոն: Դա ցույց են տվել ԳԴՀ-ի Աշխատանքի տեղավորման դաշնային գործակալության տվյալները: Աճը գրանցվում է հինգերորդ ամիսն անընդմեջ:
Փորձագետները, որոնք մասնակցել են Bloomberg-ի հարցմանը, միջին հաշվով կանխատեսել էին գործազուրկների թվի աճ 12,5 հազարով: Մինչդեռ գործազրկությունը կրկին չի փոխվել եւ կազմել է 5,5 տոկոս:
Ցուցանիշն այդ մակարդակում է պահպանվել երրորդ ամիսն անընդհատ եւ համընկել է կանխատեսման հետ: Աշխատանքի գերմանական շուկան մնում է կայուն, չնայած դժվարին պայմաններին, որոնք կապված են Ուկրաինայի իրադարձությունների, մատակարարումների հետ կապված խնդիրների եւ բարձր գնաճի հետ, թեեւ տնտեսության մեջ անկման հետեւանքները դառնում են ավելի ակներեւ, ասվում է հաղորդագրության մեջ:
Գերմանիայում գործազրկության ամենաբարձր մակարդակը նշվել է Բրեմենում (10,3 տոկոս), ամենացածրը՝ Բավարիայում (3,1 տոկոս), հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: