Բաժիններ՝

Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում հոկտեմբեր ամսին ծնվել է 203 երեխա

Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2022 թվականի հոկտեմբեր ամսին ծնվել է 203 երեխա՝ 107 տղա, 96 աղջիկ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, 119 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը, 42 երեխա՝ Գավառի, 23 երեխա՝ Սեւանի, 18 երեխա՝ Վարդենիսի բժշկական կենտրոններում, 1 երեխա՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ Ծնվածներից 49-ը լույս աշխարհ են եկել կեսարյան հատումով։

Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ծնված երեխաների քանակը նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ ավել է եղել 20-ով։

Խոսրով Խլղաթյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930