
Վրաստանը Հայաստանից ձեթ և յուղ է ներկրում

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ այս տարվա 9 ամսում Վրաստան են ներմուծվել 89,6 մլն դոլար ընդհանուր արժեքով ձեթ և յուղ։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Ըստ տվյալների, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ներմուծումն աճել է 39,4 տոկոսով։
Վրաստանում ձեթի ամենախոշոր ներկրողն այս տարի Ռուսաստանն է, որտեղից ներմուծումը պատմական առավելագույնի վրա է՝ 55,5 մլն դոլար, ինչը 46,4 տոկոսվ ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։
Վրաստանը ձեթ և յուղ է ներկրել հետևյալ երկներից.
- Ռուսաստան՝ 55,5 մլն դոլար,
- Թուրքիա՝ 7,7 մլն դոլար,
- Ադրբեջան՝ 7,7 մլն դոլար,
- Ուկրաինա՝ 4,6 մլն դոլար,
- Մալայզիա՝ 3,8 մլն դոլար,
- Լեհաստան՝ 1,95 մլն դոլար,
- Ինդոնեզիա՝ 1,7 մլն դոլար,
- Իտալիա՝ 1,6 մլն դոլար,
- Շվեդիա՝ 823,7 հազար դոլար,
- Հայաստան՝ 662,9 հազար դոլար։