
«Նեյմարը վախենում է, որ եթե ես հաղթեմ ընտրություններում, շատ բաներ կիմանամ». Բրազիլիայի նախագահի թեկնածու

Բրազիլիայի նախագահի թեկնածուն խոսել է Նեյմարի տեսակետների մասին.։
ՊՍԺ-ի և Բրազիլիայի հավաքականի հարձակվողն աջակցել է գործող նախագահ Ժաիր Բոլսոնարոյին՝ պարելով նրա նախընտրական մեղեդու ներքո: Սակայն խաղացողը չի մասնակցել ընտրությունների առաջին փուլին, քանի որ Եվրոպայում ընտրողի կարգավիճակ չի ստացել։
«Նեյմարն իրավունք ունի քվեարկելու նրա օգտին, ում ցանկանում է տեսնել նախագահի դերում։
Կարծում եմ՝ նա վախենում է, որ եթե ես հաղթեմ ընտրություններում, կիմանամ, որ Բոլսոնարոն ներել է իրեն հարկային պարտքերի համար։ Կարծում եմ՝ դրա համար է նա վախենում ինձնից»,- ծիծաղելով ասել է Լուիս Ինասիո «Լուլա» դա Սիլվան Flow YouTube ալիքին տված հարցազրույցում։
Լուլան քվեարկության առաջին փուլում հավաքել է 48,4 տոկոս։ Բոլսոնարոյի օգտին քվեարկել է ընտրողների 43,2%-ը։ Երկրորդ փուլը կկայանա հոկտեմբերի 30-ին։