Բաժիններ՝

24-ամյա երիտասարդը կենցաղային վեճից հետո դանակահարել է 26-ամյա երիտասարդին

Հոկտեմբերի 15-ին, կեսգիշերն անց, «Աբովյան» բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել ոստիկանության Կոտայքի բաժին, որ բուժօգնության է դիմել Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի բնակիչ, 26-ամյա մի տղամարդ։ Նրան դանակահարել էին։ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և բաժնի ծառայողների համատեղ ջանքերով կարճ ժամանակում պարզվեց, որ Մայակովսկի գյուղում տեղի էր ունեցել կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն։ Այդ ընթացքում տղամարդուն դանակով խփել էր Աբովյան քաղաքի 24-ամյա մի բնակիչ։

Բացատրական աշխատանքի արդյունքում նա դեպքի հաջորդ օրը եկել է Կոտայքի բաժին և հայտնել, որ 26-ամյա երիտասարդին ինքն է դանակահարել։ Նա ձերբակալվել և ներկայացվել է Աբովյանի քննչական բաժին, որտեղ դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։

Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է։

Նախաքննությունը շարունակվում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31