Շոկոլադով և պնդուկով թխվածքաբլիթներ
Բաղադրիչներ
1. Մուգ շոկոլադ – 120 գ

2. Կարագ – 25 գ

3. Ալյուր – 30 գ

4. Փխրեցուցիչ – 1/2 թ/գ

5. Աղ – 1/4 թ/գ

6. Շաքարավազ – 75 գ

7. Ձու – 1 հատ

8. Պնդուկ – 25 գ

Պատրաստման եղանակը
1. Կարագը և 100 գ շոկոլադը հալեցնել:
2. Ալյուրը, աղը և փխրեցուցիչը խառնել:
3. Ձուն և շաքարավազը հարել:
4. Ձվային զանգվածին ավելացնել շոկոլադը, պնդուկը, 20 շոկոլադը, լավ խառնել:
5. Լցնել նաև ալրային զանգվածը, խառնել:
6. Ջեռոցը տաքացնել մինչև 175 աստիճան և թխել թխվածքաբլիթները 8-10 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը

