Շոկոլադե աղանդեր նրանց համար, որոնց բոլորովին չեն հետաքրքրում դիետաները
Բաղադրիչներ
1. Մուգ շոկոլադ – 115 գ

2. Կարագ – 115 գ

3. Ձու – 2 հատ

4. Շաքարավազ – 1/3 բաժակ

5. Ալյուր – 1/4 բաժակ

Պատրաստման եղանակը
1. Շոկոլադը հալեցնել ջրային գոլորշու վրա:
2. Ձուն հարել շաքարավազի հետ:
3. Շոկոլադին ավելացնել կարագը և հարել: Այնուհետև խառնել շոկոլադե և ձվային զանգվածները, հարել: Լցնել ալյուրը, կրկին խառնել:
4. Թխել 10-15 րոպե, 180 աստիճան ջեռոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյան

