Բաժիններ՝

«Չեմ խնդրել հունվարին հեռանալ ՊՍԺ-ից, դա սուտ է։ Ես ուրախ եմ». Մբապե

Կիլիան Մբապեն հերքել է ՊՍԺ-ից հեռանալու մասին լուրերը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ հարձակվողը ցանկանում է փոխել ակումբը փարիզցիների ղեկավարության անկատար խոստումների պատճառով։

«Ես երջանիկ եմ և երբեք չեմ խնդրել հունվարին հեռանալ: Ես ընդհանրապես կապ չունեմ այս տեղեկատվության հետ։ Ես նույնքան ցնցված էի, որքան բոլորը։

Ե՛վ ես, և՛ իմ շրջապատը ապշած էինք, երբ նրանք իմացան այդ մասին: Ես ուղղակի կասեմ, որ դա լրիվ սուտ է»,- ասել է Մբապեն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս