Նիկոլի բանաձևը հետևյալն է` ինչ ուզում է թշնամին տանք, որպեսզի լինի խաղաղություն. Իշխան Սաղաթելյան
Հայաստանի հասարակական էլիտայի և քաղաքական ուժերի խնդիրն է, որ չեն կարողացել հասարակության հետ խոսել այնպես, որ ոտքի հանենք: Այս մասին «Երկիր մեդիա»-ի տաղավարում պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետ զրույցում ասել է ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
«Իշխանությունն այսօր ասում է` ընդդիմության պայաքարը իշխանության գալու համար է, այլ ոչ թե հայրենիքի, մենք ասում ենք` մեր գլխավոր նպատակն իշխանության համար չի, բայց իշխանափոխությունն անհրաժեշտ պայման է երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու համար: Ստացվել է այնպես, որ բոլոր այն անհատները ովքեր ունեն կամք, վճռականություն, փորձառություն, պատասխանատվություն երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու համար, իրենք չունեն համապատասխան լծակներ դա անելու համար: Իսկ լծակներ ունեցողները` իշխանության գտնվողները, երկիրը հետևողականորեն տանում են կործանման: Այսինքն սա պայքար չէ իշխանության համար, բայց իշխանությունը անհրաժեշտ լծակ է հարցեր լուծելու համար»,-ասաց նա:
Սաղաթելյանի խոսքով` իշխանությունը ընդդիմության մեղադրում է նրանում, որ նրանք ոչ թե հայրենիքի փրկության համար են պայքարում, այլ` «թալանի փրկության»:
«Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը այն բոլոր անունները, որ հնչեցրել է, հարցադրումներ է արել, ԱԺ-ում, իր «Հայկական ժամանակ»-ում, կոնկրետ անուններ է նշել, թող քաղաքացին տեսնի, թե նրանք որտեղ են, դրանք իմ ու քո կողքի՞ն են, թե՞ Նիկոլի: Այդ մարդիկ, որոնցից հասարակությունը տարիներ շարունակ դժգոհել է, այսօր ընդդիմության կողքին չեն, ես նրանց ցուցակը ունեմ և այդ մասին մի օր պետք է խոսվի»,-ասաց նա:
Սաղաթելյանի խոսքով` Փաշինյանը ընտրություններից առաջ քաղաքացիներին խոստացել է խաղաղություն, բայց թե ինչի հաշվին, դա չի ասել:
«Նախընտրական շրջանում ասել է, որ պետք է հասնեն արցախյան հակամարտության խաղաղ ու համապարփակ կարգավորմանը`հիմնված Արցախի ժողովրդի ինքնորոշման, առանց սահմանափակումների իրականացման վրա, Արցախի ժողովուրդը չի կարող գոհատևել Ադրբեջանի ենթակայության ներքո, Արցախի խնդրի վերջնական կարգավորումը մենք տեսնում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման, իրավունքների իրականացման, կարգավիճակի վերջնական հստակեցման տեսքով` առաջնորդվելով անջատում հանուն փրկության սկզբունքով: Սա է խոստացել «Քաղաքացիական պայմանագիր»-ը, հետո էլ կառավարության ծրագրով վերահաստատել: Հիմա ասում է, որ Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում: Այսինքն դու ժողովրդին խոստացել ես խաղաղություն, ընտրվելուց հետո բերել ես պատերազմ, հետևաբար այս իշխանությունը լեգիտիմ չէ և ժողովրդի կողմից որևէ մանդատ չունի, սա շատ կարևոր արձանագրում է, որ պետք է անենք: Նիկոլը չի կարող խաղաղության օրակարգ առաջ բերել, նա պատերազմի և պարտության խորհրդանիշ է, իր հետ կա երկու տաբերակ, կամ նոր պատերազմ, կամ նոր կապիտուլյացիա, հիմա ամբողջ պրևոբլեմն այն է, որ մենք մեր հասարակությանը պետք է կարողանանք մինչև վերջ սա բացատրել: Իր բանաձևը հետևյալն է` ինչ ուզում է թշնամին տանք, որպեսզի լինի խաղաղություն, բայց կյանքը ցույց է տվել, որ ինչ ուզում է, տալիս ենք, շարունակում է ուզել ավելին, բայց խաղաղություն չի լինում»,-ասաց նա` նշելով, որ Սյունիքում ճանապարհներ հանձնելով, Բերձորն ու Աղավնոն հանձնելուց հետո թշնամին մոտեցավ Ջերմուկին և այասպես շարունակվելու դեպքում նրան կդիմավորենք Երևանի մատույցներում: