Սերբիան փակել է Ուկրաինայում իր դեսպանատունը
Սերբիան որոշել է փակել Կիևում իր դեսպանատունը՝ անվտանգության նկատառումներով, հայտնում է Ուկրաինայում դիվանագիտական առաքելության կայքը:
«Ուկրաինայում Սերբիայի Հանրապետության դեսպանությունն իր անձնակազմի անվտանգության պաշտպանության նպատակով ժամանակավորապես փակվել է», – ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ասված է ներկայացուցչության հրապարակման մեջ:
Ընդ որում, դիվանագիտական առաքելության աշխատակիցները աշխատանքը կշարունակեն Բելգրադում «մինչև վերադարձի համար պայմանների ստեղծումը»: Նշվում է նաև, որ դեռևս փետրվարի 13-ին Սերբիայի ԱԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ էր տվել լքել Ուկրաինան և հրաժարվել այնտեղ ուղևորություններից: