Բաժիններ՝

Թեհրանի բանտում հրդեհի հետեւանքով առնվազն 4 մարդ Է զոհվել, 61-ը՝ տուժել

Իրանի մայրաքաղաք Թեհրանում գտնվող «Էվին« բանտում հրդեհի հետեւանքով առնվազն 4 մարդ Է զոհվել, եւս 61-ը տուժել է: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով IRNA գործակալությունը։

««Էվին» բանտի կալանավորների միջեւ բախումներից հետո արտադրամասում հրդեհ է բռնկվել, դա անվտանգության եւ առողջապահության ուժերին դրդել է կանգնեցնել բախումները: Նրանք նաեւ օգնել են հրդեհի վայրում հայտնված 70 բանտարկյալներին տեղափոխել անվտանգ վայր, սակայն չորս բանտարկյալներ զոհվել են, իսկ 61-ը՝ վիրավորվել», – հաղորդում Է գործակալությունը:

Նշվում է, որ 10 տուժածներ տեղափոխվել են հիվանդանոց։

Բացի այդ, հրդեհի ժամանակ որոշ բանտարկյալներ փորձել են փախչել բանտից, սակայն բռնվել են։ Կիրակի առավոտյան բանտում իրավիճակը լիովին կարգավորվել է։

Իրանի ԶԼՄ-ների տվյալներով՝ բանտի կարի արտադրամասի բաժանմունքում մի քանի բանտարկյալների կոնֆլիկտի արդյունքում ուժեղ հրդեհ է բռնկվել: Ականատեսների խոսքով՝ հրդեհի ժամանակ չորս պայթյուն է տեղի ունեցել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս