Բաժիններ՝

Էրդողանը երախտագիտություն է հայտնել իրենց ցավակցած բարեկամ երկրներին, այդ թվում՝ Հայաստանին

Թուրքիայի նախագահ Էրդողանը շնորհակալություն է հայտնել Բարթըն քաղաքի ածխահանքում պայթյունի կապակցությամբ ցավակցություն հայտնած երկրներին։

«Թուրք ժողովրդի անունից ցանկանում եմ երախտագիտություն հայտնել այն բոլոր բարեկամ պետություններին ու նրանց ժողովուրդներին, որոնք կիսել են նրանք Բարթընում մեր ապրած ցավը՝ իրենց ցավակցություններով և շուտափույթ ապաքինման ուղերձներով»,- թվիթերում գրել է Էրդողանը ու հրապարակել է ցավակցական ուղերձ հղած երկրների, այդ թվում՝ Հայաստանի դրոշը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը թվիթերում ցավակցել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին՝ Թուրքիայի Բարթըն քաղաքի ածխահանքում պայթյունի կապակցությամբ: Չավուշօղլուն, իր հերթին շնորհակալություն էր հայտնել Միրզոյանին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31