Բաժիններ՝

Իլոն Մասկը խոստովանել է, որ չի կարողանում նպաստել Ուկրաինայում իրավիճակի դեէսկալացմանը

Կանադա-ամերիկացի բիզնես մագնատ Իլոն Մասկը խոստովանել է, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում լարվածությունը թուլացնելու իր բոլոր փորձերն ապարդյուն են։

«Ես ամբողջ ուժով փորձում եմ լիցքաթափել այդ իրավիճակը, բայց, ըստ երևույթին, ապարդյուն»,- գրել է նա Twitter-ում։

Հոկտեմբերի 3-ին Մասկը կիսվել է Ուկրաինայում խաղաղության հաստատման իր տեսլականով։ Որպես առաջին քայլ՝ նա առաջարկել էր ՄԱԿ-ի վերահսկողությամբ հանրաքվեներ անցկացնել վերջերս Ռուսաստանի մաս դառնալուն կողմ քվեարկած տարածքներում։ Գործարարի խոսքով՝ Ղրիմը պաշտոնապես կարող է դառնալ Ռուսաստանի Դաշնության մաս, իսկ Ուկրաինան կարող է չեզոք երկրի կարգավիճակ հայտարարել։

Դրանից հետո Անդրեյ Մելնիկը, ով Գերմանիայում Ուկրաինայի դեսպանն է, նրան խորհուրդ է տվել «լռել»՝ օգտագործելով անգլերեն անպարկեշտ արտահայտություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31