«Անմեղների արյունով ներկված փողեր չենք ընդունի». «Բրագայի»երկրպագուները ՊՍԺ-ի սեփականատերերի կողմից բաժնետոմսերի գնման մասին
«Բրագայի» երկրպագուները բացատրել են ՊՍԺ-ի սեփականատերերի կողմից ակումբի բաժնետոմսերի գնման դեմ բողոքը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ի սեփականատեր Qatar Sports Investments-ը (QSI), ձեռք է բերել պորտուգալական ակումբի բաժնետոմսերի 21,67%-ը։ Դրանից հետո Եվրոպա լիգայի խաղում «Բրագայի» երկրպագուները պաստառ են փակցրել՝ «Կատարի ստրկավաճառներին այստեղ ողջունելի չեն»։
«Մենք պատրանքներ չունենք բազմամիլիոնանոց ներդրումների և խոստացված կոչումների մասին։ Մենք քաջատեղյակ ենք այս կեղծ հռետորաբանությանը, մենք գիտենք, թե ինչպես է ամեն ինչ ավարտվել այնպիսի ակումբներում, ինչպիսիք են «Ալավեսը», «Բելենենսեսը», «Լեյրիան»:
Եթե մենք գոհ չէինք բաժնետերերի մեջ Olivedesportos ունենալուց, ապա մեծ կասկածանքով ենք նայում նաև QSI-ին, որի հովանավորները ակնհայտորեն ներգրավված են զզվելի հանցագործություններ կատարելու մեջ։ Որպես օրինակ՝ 2022 թվականի Աշխարհի գավաթի համար նախատեսված օբյեկտների շինարարության վրա աշխատած ստրկացած աշխատողների հազարավոր մահերը:
Մենք դեռ չգիտենք, թե որոնք են QSI-ի իրական մտադրությունները, բայց հաստատ գիտենք, որ նրանք չեն առաջնորդվում մեր ակումբի հանդեպ կրքով, և հետևաբար մենք զգոն ենք լինելու նրանց քայլերի համար։
Մեզ մնում է օդում կախված հարցը՝ «Բրագայի» անդամները մրցունակության «ենթադրյալ» բարձրացման դիմաց կընդունե՞ն արդյոք անմեղների արյունով ներկված գումարներ։ Հուսով ենք այս հարցի պատասխանը շուտով կստանանք։ Եվ մեր պատասխանը տրվեց անորոշ ձևով»,- ասվում է «Բրագայի» երկրպագուների հայտարարության մեջ: