Բաժիններ՝

Հոլանդն անմարդաբնակ կղզի կտաներ դե Բրույնեին և իր ծնողներին

Էրլինգ Հոլանդը պատմել է մանկության կուռքի և այն խաղացողի մասին, ում նա կտաներ անմարդաբնակ  կղզի:

-Ո՞վ է եղել քո սիրելի խաղացողը մանկության տարիներին:

– Եթե չնշեմ հայրիկիս, ապա Զլատան Իբրահիմովիչը:

– Ձեր լավագույն գոլը:

– Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղը հիանալի էր, լավագույններից մեկը: Շալկեի և ՊՍԺ-ի դարպասներին՝ նույնպես։ Միգուցե Չեմպիոնների լիգայում «Բորուսիայի» դեբյուտային գոլը՝ ՊՍԺ-ի դեմ խաղում, լավագույնն էր:

Եթե ​​ձեր կյանքը վտանգի տակ լիներ, ո՞ւմ կընտրեիք 11 մետրանոցն իրացնելու համար:

-Ես ինքս կհարվածեի, որովհետև ես իսկապես հավատում եմ ինքս ինձ: Եթե ​​ոչ, ապա ես կասեի՝ Մարիո Բալոտելի։ Նա իմ տեսած լավագույն կատարողներից մեկն էր: Պարզապես հիանալի էր, նա իսկապես լավն էր: Այսպիսով, ես կամ նա:

Դուք գտնվում եք անմարդաբնակ կղզում: Ու՞մ կվերցնեիք ձեզ հետ։

– Կևին դե Բրույնեն, նա ինձ միշտ շատ լավ է օգնում (ծիծաղում է): Դե, իմ մայրիկն ու հայրիկը հոգ կտանեն իմ մասին և լավ նորվեգական կերակուր պատրաստեն: Այդ երեքը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս