Բաժիններ՝

Կխաղա՞ Մեսսին Աշխարհի առաջնությունում

Լիոնել Մեսսին վնասվածքի պատճառով վախենում է բաց թողնել աշխարհի առաջնությունը:

Արգենտինացին նման վախի մասին խոսել է Անխել դի Մարիայի և Պաուլո Դիբալայի վնասվածքների ֆոնին: Բացի այդ, ինքը՝ Մեսսին, վերջերս վնասվածք էր ստացել, որի պատճառով նա բաց թողեց երկու հանդիպում։ Լեոն արդեն կիրակի պետք է խաղադաշտ դուրս գա:

«Այս աշխարհի առաջնությունը տարբերվում է նախորդներից, քանի որ այն անցկացվում է այլ ժամանակ: Մրցաշարն արդեն այնքան մոտ է, որ ցանկացած մանրուք կարող է քեզ դուրս թողնել:

Այն, ինչ կատարվեց Դիբալայի ու Դի Մարիայի հետ, անհանգստացնող է անձնական մակարդակով, և երբ տեսնում ես նման բաներ, ավելի սարսափելի է դառնում։ Բայց դա հակաարդյունավետ է դուրս գալ և խաղալ դրա մասին մտածելով:

Լավագույն լուծումը նորմալ վարվելն է, ինչպես միշտ։ Խաղը մարզավիճակը պահպանելու լավագույն միջոցն է: Հուսանք, որ նրանք կվերականգնվեն: Կարծում եմ՝ նրանք բավական ժամանակ ունեն վերականգնվելու համար։ Եվ ամեն ինչ լավ կլինի»,- ասել է Մեսսին DIRECTV Sports-ին տված հարցազրույցում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս