Բաժիններ՝

Տղամարդը հայտնել է, որ թմրանյութերից կախվածություն ունի…

Ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկութունն իրացրին հոկտեմբերի 9-ի գիշերը: Ժամը 4-ին մոտ, թմրամիջոց ապօրինի պահելու կասկածանքով, Մեծամոր քաղաքում նրանք ձերբակալել և բաժին են տեղափոխել 59-ամյա մի տղամարդու: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով պոլիէթիլենային երկու տոպրակ` ընդհանուր 400 գրամից ավելի քաշով:

Տղամարդը հայտնել է, որ թմրանյութերից կախվածություն ունի, իսկ հայտնաբերված կանեփն անձնական օգտագործման համար հավաքել է վայրաճ բույսերից: Հայտնաբերվել են նաև դանակ ու լապտեր։

Նշանակվել է փորձաքննություն, հանգամանքները պարզվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31