![](/banners/BeFunky-design.jpg)
Fly Arna-ն մեկնարկում է թռիչքները Երևանից Թբիլիսի
![](https://168.am/wp-content/uploads/2022/08/flyarna.thumb_.jpg)
Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը մեկնարկում է չվերթները Երեւանից Թբիլիսիի:
Ինչպես հայտնում են ավիաընկերությունից, Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից շաբաթական երեք թռիչք կիրականացնի Թբիլիսիի միջազգային օդանավակայան:
Սա Ազգային ավիափոխադրողի արդեն 5-րդ ուղղությունն է: