Բաժիններ՝

Նոր Նորքում քանդվել է 6 ապօրինի շինություն

Երևանի քաղաքապետարանը շարունակական աշխատանքներ է տանում քաղաքում ապօրինի շինարարությունը բացառելու ուղղությամբ, որոնց շրջանակում հոկտեմբերի 11-ին Նոր Նորք վարչական շրջանում միանգամից 6 ապօրինի շինություն է քանդվել՝ Սաֆարյան փ. 10/2, Գալշոյան փ. 8/1, Վիլնյուսի փ. 64/3, Դ. Մալյան փ. հ. 5 հասցեների հարակից տարածքներում, ինչպես նաև ինքնակամ կառուցված շինություն՝ Թաթուլ Կրպեյանի անվան այգու վերջնամասում: Այս մասին հայտնում են քաղաքապետարանից։

Բոլոր շինությունները կառուցված են եղել համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքներում:

«Ավելի վաղ քաղաքացիները զգուշացվել և տուգանվել են վարչական իրավախախտումների մասին օրենսդրությամբ սահմանված կարգով: Քաղաքացիներին հորդորել են նաև սեփական ուժերով ապամոնտաժել կառույցները:

Աշխատանքներն իրականացվել են քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցների, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ուժերով և ՀՀ ոստիկանության աջակցությամբ»,- ասվում է հաղորդագորթյան մեջ:

Ստուգայցերը բոլոր վարչական շրջաններում լինելու են շարունակական, և հայտնաբերված ցանկացած ապօրինի կառույց ապամոնտաժվելու է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս