Սենդվիչ՝ ամենաքաղցածների համար
Բաղադրիչներ
1. Բագետ

2. Պահածոյացված թունա ձուկ – 200 գ

3. Լոլիկ – 1 հատ

4. Խաշած ձու – 1 հատ

5. Կարմիր կաղամբ

6. Հազարի տերև – 2 հատ

7. Երիտասարդ սխտորի տերևներ

8. Մայոնեզ – 2 ճ/գ

9. Աղ
Պատրաստման եղանակը
1. Բագետը կիսել: Լոլիկը և ձուն օղակաձև շերտատել: Կաղամբը և սխտորի տերևները մանր կտրատել:
2. Թունա ձուկը պատառաքաղով տրորել: Ավելացնել մայոնեզը, աղը և սխտորի կտրատած տերևները, լավ խառնել:
3. Հազարի տերևները դնել հացի վրա: Տերևների վրա դնել թունա ձուկը: Այնուհետև՝ լոլիկի և ձվի շերտերը: Ծածկել հացի մյուս շերտով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը

