
«Պատրաստվեք պայքարի, մարդկանց տրամադրեք բլիցկրիգ իշխանափոխության․ երիք է էս ժողովրդի գլխին «նեղացկոտ հարս» խաղաք»»․ Ռուբեն Մխիթարյան

Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«1. Թարգեք ասուլիս տալը: Հայերեն, հասկանալի բառերով ԲԱՑԱՏՐԵՔ մարդկանց, թե ինչ է կատարվում և ինչ է ուզում ստորագրել Նիկոլը:
2. Հայերեն, հասկանալի բառերով ԲԱՑԱՏՐԵՔ մարդկանց, թե դուք ինչպես եք պատկերացնում այդ ողբերգության դեմն առնելը, կամ գոնե դուրս գալը դրա տակից հնարավոր նվազագույն կորուստներով:
3. Պատրաստվեք պայքարի, մարդկանց տրամադրեք բլիցկրիգ իշխանափոխության: Վերցրեք, ի վերջո, քաղաքական և պատմական ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ:
Գործ արեք, ԱՐԱ՜, հերիքե փիլիսոփայեք!!!! Հերիք է էս ժողովրդի գլխին «նեղացկոտ հարս» խաղաք»: