
Խարդախությունների մեղադրանքով հետախուզվող Տաթևիկ Ա.-ն հայտնաբերվել է սահմանային անցակետում

Ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 2-ին, ժամը 00.15-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել 44-ամյա Տաթևիկ Ա.-ն, որը 2019 թ. նոյեմբերի 29-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին: