Ազգային արխիվի տնօրենն ազատվել է աշխատանքից

ՀՀ Արդարադատության նախարարի  N 591-Ա հրամանով դադարեցվել են «Ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Գրիգոր Արշակյանի լիազորությունները:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ պատճառն այն է, որ մեկ տարվա ընթացքում օրենքի խախտման համար ենթարկվել է կրկնակի կարգապահական պատասխանատվության:

Հիշեցնենք, որ դեռևս հունիսի 21-ին տեղեկություն  էր տարածվել, որ դադարեցվել է «Հայաստանի ազգային արխիվ» կազմակերպության Տավուշի մարզային մասնաճյուղի, Արարատի և Թումանյանի տարածքային ներկայացուցչությունների գործունեությունը:

Ազգային արխիվի նախկին աշխատակից, գիտակազմակերպչական աշխատանքների համակարգող Գևորգ Կեսոյանը 168.am-ին հայտնել էր, որ իր փաստաբանի ներկայացրած հաղորդման հիման վրա գործ է հարուցվել երկու հոդվածով՝ վատնում և պաշտոնեական դիրքի չարաշահում:

Կարդացեք նաև

Հաղորդումների առիթով նյութերի նախապատրաստման տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ կառավարության 2021թ. հուլիսի 1-ի N-1077-Ն որոշման համաձայն՝ դադարեցվել է «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության Տավուշի մարզային մասնաճյուղի գործունեությունը՝ գործառույթները փոխանցելով Լոռու մարզային մասնաճյուղին՝ ստեղծելով Տավուշի և Լոռու միասնական մարզային մասնաճյուղ: Որոշմամբ սահմանվել է գործունեությունը դադարեցրած մասնաճյուղի առկա փաստաթղթերի տեղափոխումն իրականացնել որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում: Չսպասելով ՀՀ կառավարության որոշման ընդունմանը՝ «Հայաստանի ազգային արխիվ»-ի պաշտոնատար անձինք 2021թ.ապրիլի վերջին իրականացել են փաստաթղթերի տեղափոխումը, որի արդյունքում Տավուշի մարզային մասնաճյուղի գործունեությունը 2021թ.մայիսի 1-ից դադարեցվել է:

Նախաձեռնվել է նաև նոր քրեական վարույթ: ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Մասիս Մելքոնյանից ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե ստացվել է հանցանքի մասին հաղորդում:

Տեսանյութեր

Լրահոս