Անբարոյական գործարք. Բաքվում պահվող 4 հայ պատանդները՝ ձեզ, Հայաստանում ցմահ դատապարտված սիրիացի վարձկան ահաբեկիչները՝ մեզ

Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ Բաքվում պահվող 4 պատանդները՝ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը, քիչ առաջ Հակարիի կամրջով Ադրբեջանի համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվեցին ՀՀ համապատասխան մարմինների ներկայացուցիչներին և հիմա գտնվում են ՀՀ տարածքում։

Սա, բնականաբար, Փաշինյանը և իշխանական քարոզչական ողջ հրոսակախումբը ներկայացնում է որպես մեծ ձեռքբերում:

Եվ մինչ հայ հասարակությունը փորձում էր կռահել, թե որտեղ են մեզ գցում, պատասխանը ստացանք շատ արագ. 4 գերիները վերադարձվել են Հայաստանում ցմահ դատապարտված ահաբեկիչների, 44-օրյա պատերազմի մասնակից սիրիացի վարձկանների փոխարեն:

Այդ մասին հաղորդագրություն տարածեց Արդարադատության նախարարությունը:

Կարդացեք նաև

«2026 թվականի հունվարի 14-ին, Հայաստանի Հանրապետությունում ցմահ ազատազրկման դատապարտված Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Յուսեֆ Ալաաբեթ ալՀաջին և Մուհհռաբ Մուհամմադ ալՇխերին, Թուրքիայի Հանրապետության միջոցով փոխանցվել են Սիրիայի Արաբական Հանրապետության իրավասու մարմիններին՝ իրենց նկատմամբ կայացված դատավճիռների հետագա կատարումը իրենց քաղաքացիության պետությունում շարունակելու նպատակով: Փոխանցումն իրականացվել է համապատասխան իրավասու մարմինների միջև համագործակցության և կիրառվող իրավական մեխանիզմների ներքո»,- նշված էր ՀՀ արդարադատության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Փաստորեն, Նիկոլ Փաշինյանն այս գործարքով հավասարության նշան է դնում իր հայրենակից Ալիևի կողմից առևանգված և Բաքվում պահվող 4 պատանդների և Հայաստանում ցմահ դատապարտված ահաբեկիչների, 44-օրյա պատերազմի մասնակից սիրիացի վարձկանների միջև:

Եվ ուշագրավ է այն հանգամանքը, որ վարձկան ահաբեկիչները գոնե բոլոր պատանդների փոխարեն չվերադարձվեցին:

Եվ սա ծախում է հայ ժողովրդի վրա՝ որպես Ադրբեջանի, Ալիևի կողմից մեծ լավություն մեզ: Այն նույն Ալիևի, որն ընդամենը վերջերս, Արցախի օկուպացիան նշող շքերթի ընթացքում հայ գերիներին անվանել էր «ռազմական հանցագործներ»՝ խախտելով միջազգային իրավունքի սկզբունքները։ Այն նույն Ալիևի, որը ձեռք էր առնում հայ գերիներին՝ ասելով, թե «Հայ ռազմական հանցագործները Բաքվի քննչական մեկուսարանում ադրբեջանական թեյ են խմում»: Սա ևս մեկ անգամ ապացույցն է այն բանի, որ Փաշինյանն ու Ալիևը շարունակում են օգտագործել հայ գերիների թեման՝ որպես քարոզչական գործիք։

Ազատություն Հայաստանի և Բաքվի բանտերում գտնվող բոլոր պատանդներին:

Տեսանյութեր

Լրահոս