Առողջապահության նախարարության կողմից ստեղծվել է սիրտանոթային հիվանդությունների կառավարման համար աշխատանքային խումբ, որը պետք է ներկայացնի նոր ուղղություններ, ծրագրեր:
Լոս Անջելեսում տեղի է ունեցել Ամերիկայի Արևմտյան ափի Հայ Դատի հանձնախմբի 2022 Գալա միջոցառում, որի ընթացքում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանին շնորհվել է Ազատության մրցանակ։
Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները ժամանել են Գեղարքունիքի մարզ, որտեղ նրանց կներկայացվեն Ադրբեջանի զինված ուժերի կողմից խաղաղ բնակավայրերը թիրախավորելու հետևանքները:
Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտում հանդիպել է Պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Լաուրա Կուպերի հետ:
Եթե բանակցող մյուս կողմերը լինեին այնպիսի երկրներ, կամ որևէ այլ ցեղատեսակներ, որոնք աշխարհի պատմության մեջ հայտնի են գեթ մեկ առաջադեմ ու դրական հիշողությամբ ու ներդրմամբ՝ միգուցե շատ մեծ վերապահումով, բայց հնարավոր լիներ ինչ-որ մշուշոտ դրական սպասումներ ունենալ։
Արմեն Մելիքբեկյանը հանդիպման ընթացքում շնորհակալությունն է հայտնել իսպանացի մասնագետին իր աշխատանքի, Հայաստանի Հանրապետության համար դժվարին օրերին ազգային հավաքականի կողքը մնալու, աշխատանքի ընթացքում մարդկային լավագույն որակներ և բարձր պրոֆեսիոնալիզմ դրսևորելու համար:
Աբրահամ Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Թվիթերում կնգա (կանայք՝ ներող) լաց կապելու փոխարեն, զե՛նք ճարիր։ Չե՞ս կարողանում, նեղո՞ւմ են, հեռացի՛ր, քանի դեռ շանս ունես Քադաֆիի օրը չընկնելու։
«Մարդիկ պատվիրել են ապրանք, ընդ որում՝ լրացուցիչ վճարել են, որպեսզի այն արագ կերպով հասնի Հայաստան, ապրանքը Հայաստան է հասել պայմանական սեպտեմբերի 5-6-7-8-ին, ու մինչ այս պահը մաքսային ծառայությունն այդ ապրանքները չի սքանավորել: Ի՞նչն է պատճառը»,- տարակուսում էին մեր խմբագրություն զանգահարած քաղաքացիները:
Թալիբները («Թալիբան» շարժումը) օդ կրակոցներով ցրել են կանանց ցույցը, որոնք հավաքվել էին Աֆղանստանում Իրանի դեսպանատան մոտ, որպեսզի պաշտպանեն իրանցի կանանց բողոքներն ու պայքարը հանուն իրենց իրավունքների:
BRICS (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն) միջազգային միավորումը մշակում Է միասնական հաշվարկային արժույթի ստեղծման հարցը:
Տեղեկատվական հոլովակ՝ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի կիրառման վերաբերյալ
Ըստ նախնական տվյալների՝ այրվում է 15 հա խոտածածկույթ։
Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տվյալներ, որոնք իրացրին անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների հետ համատեղ:
Ո՞ւմ են պետք 100-ավոր միլիոն դոլարի ծախսերը այնպիսի զինատեսակների վրա, ինչպիսիք օրինակ հայտնի ՍՈւ-երն էին, որոնք հնարավոր չէր կիրառել 44-օրյա պատերազմի ժամանակ, հնարավոր չէ կիրառել նաև հիմա՝ Ադրբեջանի շարունակական ագրեսիայի զսպման նպատակով։
Սեպտեմբերի 29-ի ցերեկը, 30-ին, հոկտեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատաունը տեղակացնում է, որ Սյունիքի մարզում դեսպան Թրեյսին հանդիպել է տեղահանված և սեպտեմբերի կեսերի հարձակումներից տուժած ընտանիքների ու անձանց հետ։
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ:
Լիբանանի խորհրդարանն ի վիճակի չէր ընտրելու երկրի նոր նախագահ սեպտեմբերի 29-ին կայացած նիստում: Այդ մասին հայտնել է Քատարի Al Jazeera հեռուստաալիքը:
Վարժական հավաքներն անցկացվելու են մինչև նոյեմբերի 22-ը:
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ՈւՂԻՂ
Ֆինլանդիայի իշխանությունները հաստատել են ուրբաթ՝ սեպտեմբերի 30-ից ռուս զբոսաշրջիկների համար սահմանի փակումը։
Արաբական Միացյալ Էմիրությունների պատվիրակությունը ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 77-րդ նստաշրջանում Իրանից պահանջել է դադարեցնել Պարսից ծոցի երեք կղզիների՝ Մեծ Թունբի, Փոքր Թունբ և Աբու Մուսայի «օկուպացիան»:
Ներկայացումներ կցուցադրվեն նաև Գյումրիում և Վանաձորում:
«Իեն» փոթորիկը հասել է ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի հարավարեւմտյան ափեր: Այդ մասին ԱՄՆ-ի արտակարգ ծառայությունը հաղորդել է սեպտեմբերի 28-ին:
Եթե Նիկոլի վերջին 4+ տարվա բոլոր ստերը շարել 12pt DejaVu տառատեսակով A4 թղթի վրա, կարող է Լեոյի հատորի չափ գիրք ստացվել…»։
FLYONE ARMENIA ավիաընկերությունը սույն թվականի դեկտեմբերի 15-ից մեկնարկելու է Երևան-Միլան-Երևան երթուղով չվերթերը:
Նիկոլը հանկարծ հիշել է, որ մեր ռազմավարական դաշնակիցը՝ ՌԴ-ն իր պարտականությունները չի կատարում զենքի մատակարարման մասով։
Վրաստանի Գլխավոր դատախազությունը եւ Եվրոպայի դատախազությունն ստորագրել են համաձայնագիր հանցավորության դեմ պայաքրի բնագավառում համագործակցության եւ օգնության շուրջ:
«Ջեքի, դու այստե՞ղ ես, որտե՞ղ է Ջեքին։ Երևի նա չի կարողացել ներկա գտնվել», – ասել է նա:
«Իրականում նա 90-ականներին ջանք ու եռանդ չի խնայել, որպեսզի ի չիք դարձնի ու խանգարի արցախյան հաղթանակներին։ Կան ականատեսներ, փաստեր, թեկուզ հենց Շուշիի ազատագրումը։ Հաղթանակի տանող ցանկացած քայլի նա փորձել է դեռևս այն ժամանակ խոչընդոտել։ Նույնիսկ Արցախյան հաղթանակից հետո, երբ հաղթանակած երկրի նախագահ էր, խոսում էր զիջումների մասին, խոսում էր այնպես, ինչպես հիմա խոսում է Նիկոլ Փաշինյանը»,- եզրափակեց Մետաքսե Հակոբյանը։