 
                        Արցախի ԱԳ նախարարին Ազատության մրցանակ է շնորհվել
 
                                    Լոս Անջելեսում տեղի է ունեցել Ամերիկայի Արևմտյան ափի Հայ Դատի հանձնախմբի 2022 Գալա միջոցառում, որի ընթացքում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանին շնորհվել է Ազատության մրցանակ։
Ինչպես տեղեկանում ենք Արցախի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, նախարարը երախտագիտություն է հայտնել Հայ Դատին իր համեստ աշխատանքը նման բարձր գնահատանքի արժանացնելու համար՝ ընդգծելով, որ կշարունակի անմնացորդ ծառայել հայրենիքին և պետությանը։
Միջոցառմանը ներկա են գտնվել նաև Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և ԱՄՆ-ում ու Կանադայում Արցախի Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        