«Պետք է սահմանափակել այդ թուղթը ստորագրելու վարչապետի լիազորությունը»․ Տիգրան Ուլիխանյան

ՊՎԾ նախկին պետ, ՔՊ–ական Տիգրան Ուլիխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վարչապետի վրայից ինչ–որ թուղթ ստորագրելու ճնշումը թուլացնելու, նաև ԱՆԻՄԱՍՏ դարձնելու համար պետք է ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼ այդ թուղթը ստորագրելու վարչապետի լիազորությունը։

Առաջարկում եմ`

ԱԺ–ում ընդունել օրենք (ցանկալի է միաձայն), որով գործադիրին ԱՐԳԵԼՎՈՒՄ է կնքել հաշտության պայմանագիր կամ այլ կերպ դադարեցնել պատերազմը, քանի դեռ ՀՀ տարածքում գոյություն ունի ագրեսոր երկրի օգտին գործող զինված որևէ ստորաբաժանում։ Այսինքն՝ ստորագրվող հաշտության որևէ փաստաթղթի հիմքում պետք է լինի ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի գրավոր զեկույցը առ այն, որ ՀՀ տարածքում ագրեսորի զինված ստորաբաժանումներ չկան»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930