«Կոնկրետ մարզպետն է այստեղ եկել այդ ամենը ճշտելու՝ չկա նման բան». Տեղ համայնքի ղեկավարը հերքում է

168.amի հետ զրույցում  Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը հերքեց տեղեկությունը, թե համայնքի բնակիչներից 5000-ական դրամ է հավաքում, որպեսզի սալիկապատի համայնքի փողոցները։

«Մամուլում կարդացել եմ այդ հրապարակումը, մարզպետարանում նույնպես կարդացել են, և մարզպետն անձամբ է եկել Տեղ համայնք՝ հասկանալու համար՝ ինչ է կատարվում։ Շրջանառվող այդ տեղեկությունը մարզպետարանի կայքով և մեր կողմից արդեն հերքվել է, չկա նման բան։

Ասում եմ՝ կոնկրետ մարզպետն է այստեղ եկել այդ ամենը ճշտելու, ինձ էլ էր հետաքրքիր, թե ինչու է նման տեղեկություն շրջանառվում։ Ավագանու այդ անդամը, որը նման հայատարարություն էր արել, Տեղ համայնքում չի ապրում, արդեն 3-4 ամիս է՝ գտնվում է ՌԴ-ում, մեր նիստերին չի մասնակցում։ Չգիտես՝ ինչու, միայն այդ մարդն է ապատեղեկատվություն տարածում իմ մասին․ հետաքրքիր է, որտեղի՞ց է այդ սուտ լուրերը տարածում»,- նշեց Տեղ համայնքի ղեկավարը։

Նա ևս մեկ անգամ ընդգծեց, թե գաղափար չունի՝ ինչո՞ւ են նման լուրեր տարածում իր մասին, հատկապես այն դեպքում, երբ դրանք մշտապես հերքվում են։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս