Շքեղ ընթրիքը աշխատանքային օրվա կատարյալ ավարտն է
Բաղադրատոմսը՝ Flør ռեստորանի շեֆ-խոհարար Տիմոֆեյ Սուլիմի:
Բաղադրիչներ
1. Արբորիո կամ կարնարոլի տեսակի բրինձ – 250 գ
2. Սոխ շալոտ – 15 գ
3. Չոր սպիտակ գինի – 50 մլ
4. Սնկի արգանակ – 500 մլ
5. Ձիթապտղի յուղ – 50 մլ
6. Սպիտակ սունկ – 200 գ
7. Թարմ ուրց – 1 գ
8. Սխտորի յուղ – 2 մլ
9. Յուղոտ սերուցք – 50 մլ
10. Կարագ – 100 գ
11. Ծովի աղ – 5 գ
12. Աղացած սև պղպեղ
13. Կիտրոնի կեղև
14. Տրյուֆելի յուղ
Պատրաստման եղանակը
1. Շալոտը մանր կտրատել և միջին ջերմության վրա 2-3 րոպե տապակել տաք ձիթապտղի յուղի մեջ, անընդհատ խառնել։
2. Այնուհետև լցնել բրինձը 9 տապակել մի քանի րոպե:
3. Ավելացնել գինին, բրինձը շոգեխաշել:
4. Սնկի արգանակը նախապես տաքացնել: Սպիտակ սունկը կտրատել և տապակել բուսայուղով: Արգանակն ավելացնել տապակած սնկին, համեմել ուրցով, աղով և եփել 17 րոպե:
5. Պատրաստի բրնձին ավելացնել սունկը, կարագը, սերուցքը, ըստ ցանկության համեմել, իսկ վերջում լցնել քերած պարմեզան պանիրը:
6. Պատրաստի ւոտեստը լցնել ափսեների վրա, վրան կիտրոնի քերած կեղևով զարդարել, ստրյուֆելի յուղ ցողել և մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը