
Գերմանիան հայտնել է, որ արդեն 686 միլիոն եվրոյի ռազմական ապրանքներ է մատակարարել Ուկրաինային

Գերմանիայի կառավարությունը հասցրել է հավանություն տալ ընթացիկ տարում գրեթե 5,1 միլիարդ եվրո ընդհանուր գումարի ռազմական ապրանքների մատակարարումներին, ընդ որում Ուկրաինան արդեն ստացել է մոտավորապես 686 միլիոն եվրոյի նման արտադրանք:
Այդ մասին ասված է սպառազինությունների արտահանման վերաբերյալ զեկույցում, որն օգոստոսի 31-ին ներկայացրել է Գերմանիայի Էկոնոմիկայի եւ կլիմայի պաշտպանության գործերի նախարարությունը: Ուկրաինիան դարձել է գերմանական զենքի կարեւորագույն ստացողն այսպես կոչված «երրորդ երկրների»՝ ՆԱՏՕ-ի կազմի մեջ չմտնող եւ դաշինքի գործընկեր չհանդիսացող պետությունների թվում:
Վերջիններն են համարվում Ավստրալիան, Նոր Զելանդիան եւ Շվեյցարիան: Ընթացիկ տարում Ուկրաինային է բաժին ընկնում Գերմանիայից «երրորդ երկրներ» ռազմական ապրանքների արտահանման 56 տոկոսը: Անցյալ տարի նույն ժամանակահատվածում Գերմանիան արտահանել է 2,9 միլիարդ եվրո ընդհանուր գումարի սպառազնություն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: